Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան
14.03.2018 | 00:38

Նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան` հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:

«Չգիտեմ, կվավերացվի համաձայնագիրն այս տարի, բայց ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում։ Վավերացումը բարդ չեմ համարում, ինչպես ՈՒկրաինայի պարագայում էր, քանի որ այն ժամանակ Նիդերլանդներում հանրաքվե էր ընթանում, ուստի զգալիորեն երկարաձգվեց գործընթացը։ Բացի այդ, այն ավելի խոր համաձայնագիր էր»,- նշել է նա։ Մատերնովան ընդգծել է, որ չգիտի՝ այս տարի կվավերացվի համաձայնագիրը ԵՄ անդամ երկրների կողմից, թե ոչ, բայց կարծում է, որ սա առանձնապես բարդ գործընթաց չէ։ «Ինչ վերաբերում է ձեր կողմին, ձեզ մոտ սահմանադրական փոփոխություններ եղան, դուք նոր վարչապետ եք ունենալու, այդ պատճառով, կարծես թե, ձեր կողմից ամեն ինչ հարթ կընթանա»,- ընդգծել է նա։

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ