Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը քննարկում են համատեղ էներգետիկ միջանցք ստեղծելու հնարավորությունը` լրագրողներին ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը` Թեհրան այցի ժամանակ: Նրա խոսքով` բանակցությունները վարում են երեք երկրների ներկայացուցիչները: Մուստաֆաևը նաև նշել է, որ Ադրբեջանն ու Իրանը մտադիր են համագործակցել Կասպից ծովում նավթի և գազի արդյունահանման գործում: