Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2018-ի ծրագիրը

Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2018-ի ծրագիրը
14.03.2018 | 13:37

Մարտի 12-13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին:

Այս ձևաչափով հանդիպումները անցկացվում են ամեն տարի Երևանում և Լոնդոնում` ՊՆ անվտանգության և պաշտպանական քաղաքականության պատասխանատու վարչությունների ղեկավարների մակարդակով։ Հայ-բրիտանական խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ, ներկայացվել են պաշտպանական համակարգերի բարեփոխումները։ Կարևորվել են Հարավային Կովկասում համագործակցային մթնոլորտի ձևավորման ուղղությամբ երկու պետությունների համատեղ ջանքերը։

Հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017-ի երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները։ Հատկանշվել են փորձագիտական խորհրդատվության, ռազմական կրթության և վերապատրաստումների, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, կանանց դերի բարձրացման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղություններով արձանագրված ձեռքբերումները։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր ուղղություններով համագործացության ծրագրերի վերաբերյալ, ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018-ի ծրագիրը, որ ներառում է 20-ից ավելի միջոցառումներ Հայաստանում և Միացյալ Թագավորության երկրներում տեղակայված ուսումնական կենտրոններում:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ