«Անկարան չի դիտարկում Մոսկվայի հետ հարաբերությունները այլընտրանք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։ Մոսկվայի հետ հարաբերությունները մեզ համար այլընտրանք չեն նաև ԵՄ-ին մեր հնարավոր անդամակցությանը»` Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա նաև հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում Ռուսաստանից գնած S-400 հակաօդային պաշտպանության համակարգերն օգտագործել Սիրիայում։