Պետքարտուղարի պաշտոնից հրաժեշտի ասուլիսում Թիլերսոնը զգուշացրել է Ռուսաստանի «մտահոգիչ վարքագծի և գործողությունների» կապակցությամբ: Նա ասել է, որ Մոսկվայի ներկա կուրսը կարող է տանել Ռուսաստանի ավելի մեկուսացմանը: Հիմնականում անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը, Թիլերսոնն ասել է, որ անհրաժեշտ է համագործակցել Չինաստանի հետ: Նա ասել է, որ լավ աշխատանք է տարվել Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ծրագրերը սանձահարելու ուղղությամբ: