Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր՝ այդ թվում իրավիճակը Հարավային Կովկասում:
Յիլդիրիմը Բաքվում հանդիպումներ կունենա վարչապետ Արթուր Ռասիզադեի ու խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ: Թուրքիայի վարչապետը կմասնակցի մարտի 15-17-ին Բաքվի 6-րդ համաշխարհային ֆորումին, որին կներկայանան Ալբանիայի, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչները: