Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փարիզը չի շտապում Ռուսաստանի դեմ քայլերի հարցում

Փարիզը չի շտապում Ռուսաստանի դեմ քայլերի հարցում
14.03.2018 | 22:28

Փարիզը մտադիր չէ Մեծ Բրիտանիայում ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով շտապել Ռուսաստանի դեմ քայլերի հարցում` կառավարության ներկայացուցիչ Բենջամին Գրիվոն հայտարարել է, որ նման որոշում կայացնելու համար «դեռ շատ վաղ է», փոխանցում է Reuters-ը։

Հարձակումը անվանելով «շատ լուրջ ակտ»՝ Գրիվոն նշել է, որ Փարիզը սպասում է ապացույցների նախքան որոշում կայացնելը, թե ինչ կձեռնարկի Ֆրանսիան՝ ի նշան իր «ռազմավարական դաշնակից» Լոնդոնի հետ համերաշխության:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ