Մարտի 15-16-ին, 17-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, Երևանում, մարտի 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 18-ին, 19-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ին կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով: Ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: