Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զարիֆ. Թրամփը չի կարող որոշել իրանական միջուկային համաձայնագրի ճակատագիրը

Զարիֆ. Թրամփը չի կարող որոշել իրանական միջուկային համաձայնագրի ճակատագիրը
15.03.2018 | 13:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող որոշումներ ընդունել Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պայմանագրի ճակատագրի համար` հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Պակիստանի Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ցավոք, Դոնալդ Թրամփը սովորություն ունի միջազգային մակարդակով անկանխատեսելի և անիրական որոշումներ կայացնելու»,- ընդգծել է նա: Զարիֆն ասել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է իրագործել իր պարտականությունները միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակներում: Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ եթե միջազգային հանրության մեջ կարծիք առաջանա, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված միջազգային պայմանագրերը կարող են վավերական լինել միայն գործող վարչակազմի օրոք, ոչ ոք պայմանագիր չի կնքի ԱՄՆ-ի հետ:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ