Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Իսպանիայում հայտնաբերել են 300 հազար տարեկան քարե կացիններ

Իսպանիայում հայտնաբերել են 300 հազար տարեկան քարե կացիններ
15.03.2018 | 13:28

Իսպանիայում գիտնականները հայտնաբերել են Աշելյան մշակույթի ձեռքի հսկայական քարե կացիններ: Լաբորատոր վերլուծությունները ցույց են տալիս` գործիքները, որ հայտնաբերվել են Պորտո Մայորում, օգտագործվել են պինդ նյութերը մշակելու համար` փայտանյութ, մսեղիք: Պորտո Մայորում հնագիտական օբյեկտը համարվում է այս հնագույն գործիքների տունը, որոնք Աշելյան մշակույթի մասն էին: «Դա մարդու էվոլյուցիայի հետաքրքիր ժամանակ է»,- ասել է Ռութգերսի համալսարանի պրոֆեսոր Քրիս Լեպրեն:

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ