Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը

Կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը
15.03.2018 | 14:37

Երևանի զարգացման հնգամյա ծրագրով առաջիկա տարիներին աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի ոռոգման համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման նպատակով 2018 թվականի ծրագրով մայրաքաղաքի ոռոգման ցանցը կերկարի ևս շուրջ 5 կիլոմետրով:

Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում նոր խողովակաշար է անցկացվում Մանկական զբոսայգուց մինչև Հրազդան գետն իջնող հատված, որտեղ այն կմիանա նորաստեղծ պոմպակայանին: Արդյունքում՝ գետից պոմպով մղվող ջուրը կոռոգի Փափազյան, Խաչատրյան, Դեմիրճյան փողոցներին, ինչպես նաև Կոմիտասի, Բաղրամյան պողոտաներին հարակից կանաչ տարածքները: Նոր ջրագիծ կստեղծվի նաև Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածում գտնվող կանաչ տարածքների ոռոգման նպատակով: Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան և Շիրակի փողոցներին հարակից տարածքների համար նույնպես կկառուցվի ոռոգման նոր ջրագիծ:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին բակերի համալիր բարեկարգման և նոր այգիների ու պուրակների ստեղծման աշխատանքներում ևս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոռոգման ցանցերի անցկացմանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ