Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարտի 16-ին Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ

Մարտի 16-ին Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ
15.03.2018 | 22:55

ՌԴ նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը մարտի 16-ին կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ իր հարազատ քաղաք։ Մինչ այդ Պուտինը Ղրիմում էր։ Սոցիալական ցանցերում ռուսաստանցիները գրում են, որ Սևաստոպոլում քաղաքացիները մի քանի ժամ սպասել են նախագահի թեկնածուին, որտեղ նա ելույթ պետք է ունենար։ Պուտինը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին՝ նշելով, որ չորս տարի առաջ տեղի ունեցած հանրաքվեին նրանք կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը և վերականգնել պատմական արդարությունը։


ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Պուտինի հայտարարությանը՝ նշելով, որ 2014-ի մարտի հանրաքվեն ապօրինի է և անցել է ռուսական բանակի ճնշման ներքո։ Պետքարտուղարությունը նշել է, որ Ղրիմի բռնակցումով Մոսկվան խախտել է միջազգային նորմերը։ «Լևադա» կենտրոնը նոր հարցման արդյունքներ է հրապարակել` ռուսաստանցիների 70 տոկոսը համարում է, որ Ղրիմի բռնակցումն ավելի շատ օգուտ է բերել Ռուսաստանին, քան վնաս։ Հարցվածների 15 տոկոսը համարում է, որ վնասել է Ռուսաստանին, 86 տոկոսը Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ դրական է գնահատում։

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ