«Տպավորություն է, որ Ռուսաստանը հետևություններ է անում»,- անդրադառանալով ռուսաստանցի խորհրդարանականի Երևանում արած հայտարարությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ընդգծեց, որ իր տեղեկություններով ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան հրաժարվել է Ադրբեջանին նախկինի նման մատակարարել սպառազինության մեծ ծավալներ:
«Ես միայն կարող եմ ասել, որ ողջունելի է, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևությունների անել»,- նշեց Քոչարյանը: