Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիևը Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կոչ է անում

Ալիևը Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կոչ է անում
15.03.2018 | 23:05

Ադրբեջանի նախագահը կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ: «Ղարաբաղյան խնդրի չկարգավորման միակ պատճառը Հայաստանն է, որը հրաժարվում է ազատել գրաված տարածքները»,- հայտարարել է Իլհամ Ալիևը Բաքվի վեցերորդ միջազգային համաժողովում, որին մասնակցում են տասնյակ երկրների գործող ու նախկին պաշտոնյաներ:


«Ներկայիս ստատուս քվոն չի կարող հավերժ շարունակվել, ինչի մասին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են հայտարարել: Այս հակամարտությունը ոչ միայն անարդարություն է, այլև տարածաշրջանում մշտական սպառնալիքի ու անկայունության աղբյուր»,- ասել է Իլհամ Ալիևը:
Ղարաբաղյան խնդրի մասին է խոսել նաև համաժողովին մասնակցող Թուրքիայի վարչապետը՝ պնդելով, թե Անկարան մշտապես եղել և մնում է Ադրբեջանի կողքին: «Եթե մեր եղբայրական պետությանը սպառնան, անմիջապես պատասխան կստանան»,- հայտարարել է Բինալի Յիլդիրիմը:


Միջազգային համաժողովից բացի, Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի ԱԳ նախարարները: Հանդիպման ավարտին չորս երկրները հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը: Հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանն ու Թուրքիան ուզում են ամրապնդել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը: «Այս համատեքստում կողմերը փոխադարձ հարգանքով են վերաբերվում միմյանց տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքների հիման վրա»,- ասված է փաստաթղթում: Տարածաշրջանի հակամարտություններից բացի, նախարարները քննարկել են նոր՝ Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կառուցման հեռանկարը, որով նախատեսվում է Հնդկաստանից բեռները հասցնել Եվրոպա՝ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և ՈՒկրաինայի տարածքներով: Պաշտոնյաները պնդում են, որ 5 000 կիլոմետր ձգվող այս ճանապարհը թույլ կտա էականորեն կրճատել բեռնափոխադրումների ժամանակը, նախնական հաշվարկներով՝ 35 օրվա փոխարեն բեռները Հնդկաստանից Եվրոպա կհասնեն մեկ շաբաթում:


«Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա ճանապարհը կդառնա շատ ավելի ավելի կարճ ու արդյունավետ, ինչը կնպաստի ոչ միայն մեր չորս երկրների համագործակցությանն ու զարգացմանը, այլև մյուս շահագրգռված պետությունների»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա նշել է, որ Իրանը ևս ուզում է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին՝ հասցնելով մինչև Թավրիզ:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ