Ղազախստանում գումարվել է այս տասնամյակում առաջին տարածաշրջանային գագաթնաժողովը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում ընդունել է ՈՒզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոևին, Սորոնբայ Ջենբեկովին և Էմոմալի Ռահմոնին:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գագաթնաժողովին չի մասնակցում, նրան ներկայացնում է խորհրդարանի խոսնակ Ակյա Նուրբերդիևան:
Գագաթնաժողովը գումարելու առաջարկը 2016 թվականի սեպտեմբերին հանգուցյալ Քարիմովին փոխարինած ՈՒզբեկստանի նախագահ Միրզիյոևինն է: