Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զախարովա. Ռուսաստանն ակտիվորեն փորձում է նպաստել ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորմանը

Զախարովա. Ռուսաստանն ակտիվորեն փորձում է նպաստել ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորմանը
15.03.2018 | 23:27

Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իր բոլոր պարտավորություններին՝ համաձայնագրերի շրջանակում, և ակտիվորեն փորձում է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի լիարժեք կարգավորմանը` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է մի շարք գործընկերների հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մինչև տարածաշրջանի երկրներ, ինչը դիվանագիտական աշխատանքի մի մասն է»,- ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ