Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱՄՆ-ն իր ուրույն մոտեցումն ունի Արցախի նկատմամբ

ԱՄՆ-ն իր ուրույն մոտեցումն ունի Արցախի նկատմամբ
15.03.2018 | 23:30

Արցախը դեֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի շուրջ Ադրբեջանի աղմուկին:

«Բայց ամեն դեպքում այցը չափազանց կարևոր է: Ինչ վերաբերում է փաստին, որ Ադրբեջանը օրերս բողոքի նոտա էր հղել ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանի այցի վերաբերյալ, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Դե բնական է, պետք է բողոքեր, բա ի՞նչ պետք է աներ»,- ասաց Քոչարյանը:
Դիտարկմանը, թե Արցախի նախագահին ՌԴ-ում կամ ՀԱՊԿ երկրներում չեն ընդունում նման մակարդակով, ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ամերիկան այդ տեսակետից իր ուրույն մոտեցումն ունի: Դա արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին իրենց կողմից համապատասխան օգնություն է հատկացվում, որը բյուջեով է հաստատվում: Այդ տեսակետից ԱՄՆ-ը առանձնահատուկ է: Դա նշանակում է, որ Ամերիկան, ընդհանուր առմամբ, շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններում, ինչը պայմանավորված է նաև Կոնգրեսի ինքնուրույնությամբ, որ Կոնգրեսում կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ հաճախ չեն համընկնում Սպիտակ տան հետ, և ինչ-որ չափով ազդել քաղաքականության վրա: Այդ առումով ԱՄՆ-ն ավելի ճկուն է»:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ