Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջութիդ Ֆարնուորթը:
Դեսպանն ընդգծեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի հասարակություններում ամրապնդվի խաղաղ կարգավորմանը հասնելու և խաղաղություն հաստատելու միտքը։ «Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասաց Ֆարնուորթը։