Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
15.03.2018 | 23:33

Վաշինգտոնն ընդլայնել է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները: ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված ցանկում ներառվել են ֆիզիկական անձինք և ընկերություններ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է ամերիկյան ընտրություններին միջամտելու համար:

Նրանց թվում է գործարար Եվգենի Պրիգոժինը: Պատժամիջոցներ են սահմանվել Պրիգոժինի ընկերությունների դեմ, որոնք ընդգրկված են «Կոնկորդ» հոլդինգի կազմում, «Ինտերնետային հետազոտության գործակալության» դեմ: Ցանկում 13 մարդ և 3 ընկերություն է ընդգրկվել: Սպիտակ տնից հայտնել են, որ պատժամիջոցները սահմանվել են «ի պատասխան կիբեռհարձակումների»: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը և Գլխավոր հետախուզական վարչությունը, որոնց նկատմամբ արդեն իսկ սահմանափակումներ էին գործում, ընդգրկվել են հավելյալ ցանկում:


Առանձին ցանկում ներառվել են այդ գերատեսչությունների վեց աշխատակից, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում NotPetya վիրուսի տարածման համար:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ