Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը` Եվրախորհրդարանին

Էրդողանը` Եվրախորհրդարանին
15.03.2018 | 23:34

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կոչերն Աֆրինի ռազմական գործողության դադարեցման վերաբերյալ իրենց վրա չեն ազդի: «Իզուր մի ոգևորվեք: Մինչև մեր գործը չավարտենք՝ Աֆրինից դուրս չենք գա: Սա լավ իմացեք: Եվրախորհրդարանի կոչերը մեր մի ականջից կմտնեն, մյուսից դուրս կգան»,- ասել է Էրդողանը:


Էրդողանը նաև նշել է, որ թուրքական ԶՈՒ-ն գրեթե մտել է Աֆրինի կենտրոն և ռազմական գործողության՝ հաջողությամբ պսակվելուն շատ քիչ է մնացել:
Եվրախորհրդարանում սիրիական Աֆրինում թուրքական ԶՈՒ-ի կողմից շարունակվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ օրինագիծ է մշակվել, որը քվեարկության պետք է դրվի այսօր: Օրինագիծը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զինված ուժերն Աֆրինից՝ հաշվի առնելով Աֆրինի խաղաղ բնակչությանը հասցված լուրջ վնասն ու տարածաշրջանում աճող լարվածությունը:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ