Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիականացումը

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիականացումը
15.03.2018 | 23:36

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքի հարցով: Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի իրականացրած աշխատանքների հետ միասին նախագահին ներկայացվել են մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր համակարգի առավելությունները, նոր կենսաչափական անձնագրի առանձնահատկությունները, պարտադիր կենսաչափական անձնագրերին սահուն անցումն ապահովելու նպատակով նախատեսվող աշխատանքները և համակարգի ներդրման գործընթացին վերաբերող այլ հարցեր:


Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը զեկուցել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին համապատասխան նոր կենսաչափական անձնագրերին և նույնականացման քարտերին ներկայացվող տեխնիկական պահանջների հիմնական դրույթների, կոնցեսիոն պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների, իրավունքների և մրցութային գործընթացի կազմակերպման ժամանակացույցի մասին:


Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ