Նյութը, որով թունավորվել է ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը, եղել է նրա դստեր ճամպրուկում` բրիտանական լրատվամիջոցներին դա հայտնի է դարձել հատուկ ծառայությունների աղբյուրներից: Նյութով էր ներծծված կնոջ իրերից մեկը՝ հագուստը կամ կոսմետիկան և կարող էր թաքցված լինել ճամպրուկում դեռևս այն ժամանակ, երբ նա Ռուսաստանում էր գտնվում: