Սաուդյան Արաբիան միջուկային ռումբ կստեղծի, եթե Իրանը նման քայլի դիմի` ԱՄՆ-ի CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալմանը։ «Սաուդյան Արաբիան չի ցանկանում միջուկային ռումբի տիրանալ, բայց եթե Իրանը միջուկային ռումբ մշակի, մենք անհապաղ նման կերպ կվարվենք»,- ասել է արքայազն Մուհամեդը։