Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ահմեդ Յըլդըզը ադրբեջանական APA գործակալությանն ասել է, թե ցյուրիխյան արձանագրություններն առավել ձեռնտու էին Հայաստանին, քան Թուրքիային: «Թեև արձանագրություններն այդպես էլ ուժի մեջ չմտան, դրանցից հրաժարվելու հայկական կողմի քայլը տհաճ էր»,- ասել է նա:
«Իրենց գործն է, մենք առաջին հերթին ուզում ենք, որ հայերը դուրս բերեն զորքերը ադրբեջանական հողերից, սա էր մեր առանցքային պահանջը, սակայն հայերը չցանկացան դրան գնալ»,- ըստ APA-ի՝ ասել է Թուրքիայի ԱԳ փոխնախարարը: