Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան` ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
«Երբ համանախագահները վերջին անգամ տարածաշրջանում էին, մենք համաձայնեցինք, որ ընտրություններից հետո կշարունակենք բանակցությունները առավել ինտենսիվ ձևաչափով»,- ասել է Էլմար Մամեդյարովը, հավելելով՝ ԱԳ նախարարների և նախագահների վերջին հանդիպումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստեղծագործ առաջարկներ են ներկայացրել՝ կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար: