ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը` հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման մասնակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հակամարտություններին: Շարմազանովը կարևորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը և ընդգծել․ «Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները դատապարտելի են: ՀԱՊԿ ԽՎ-ը պարտավոր է խիստ արձագանքել դրանց»:
Նա շեշտել է, որ Ադրբեջանի վերջին զորավարժություններն իրականացվում են միջազգային չափանիշների խախտումով: Հանդիպման ընթացքում կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել ռազմական հռետորաբանության անթույլատրելիության հարցում: