ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը Մոսկվայի ԲԿՄԱ-ն է: Վիճակահանությունը կայացավ ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում, շվեյցարական Նիոն քաղաքում: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ «Լայպցիգ» -«Օլիմպիկ», «Ատլետիկո» -«Սպորտինգ» և «Լացիո» -«Զալցբուրգ»: Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 5-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 12-ին:
Նիոնում կայացավ նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերի վիճակահանությունը, որի արդյունքներն են՝ «Բարսելոն» -«Ռոմա», «Սևիլիա»-«Բավարիա», «Յուվենտուս» -«Ռեալ» և «Լիվերպուլ» -«Մանչեսթր Սիթի»:
ՉԼ քառորդ եզրափակչի առաջին և երկրորդ հանդիպումները տեղի կունենան ապրիլի 3-4-ին և 10-11-ին: