ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հոսպիտալացվել է դաստակի կոտրվածքով՝ Հնդկաստանում մասնավոր շրջագայության ժամանակ: Նա բուժօգնության է դիմել Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքում:
Քլինթոնը կոտրել է ձեռքը՝ սայթաքելով հյուրանոցի լոգարանում: «Մենք համակարգչային տոմոգրաֆիա ենք անցկացրել, ռենտգենյան նկարներ արել և կոտրվածք հայտնաբերել դաստակի հատվածում: Հիվանդին խորհուրդ է տրվում մի քանի օր հանգիստ լինել»,- ասել է բուժհաստատության աշխատակիցը: