Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Տիգրան Բալայան. Բաքվի գործողությունները, հայտարարությունները մեկնաբանելն այլ ոլորտի հմտություններ է պահանջում

Տիգրան Բալայան. Բաքվի գործողությունները, հայտարարությունները մեկնաբանելն այլ ոլորտի հմտություններ է պահանջում
16.03.2018 | 23:49

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ինտենսիվ բանակցություններ կսկսվեն Ադրբեջանի և Հայաստանի ընտրություններից հետո, ասել է. «Բաքվի գործողությունները, հայտարարությունները մեկնաբանելը այլ ոլորտի հմտություններ է պահանջում։ Ադրբեջանի իշխանությունները ապրում են զուգահեռ իրականությունում»:


Մամեդյարովն ասել է նաև, որ իր և Էդվարդ Նալբանդյանի վերջին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «կրեատիվ» առաջարկներ են հնչեցրել: «Մամեդյարովն առաջին անգամ չի դա կրկնում: Ինչպես վերջին այցի, այնպես էլ կրակովյան հանդիպման վերաբերյալ կան պաշտոնական հաղորդագրություններ։ Բոլոր պայմանավորվածությունները և հանդիպումների բովանդակությունը արտացոլված է դրանցում»,- պարզաբանեց Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ