Ղազախստանի ԱԳՆ-ն մերժել է Մոսկվայի պահանջը՝ ԱՄՆ քաղաքացիների առանց վիզաների ռեժիմը վերանայել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ամերիկացիներին տրված արտոնությունը պետք է համաձայնեցվի ԵԱՏՄ-ի հետ: Աստանան հակադարձել է՝ ԵԱՏՄ-ն քաղաքական դաշինք չէ, քննարկում է միայն տնտեսական համագործակցության հարցեր:
«Այլ պետության քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրի պահանջ դնելը կամ չդնելը յուրաքանչյուր ինքնավար պետության իրավունքն է՝ սեփական ազգային շահերը»,- հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ խոսնակ Անուար Ժաինակովը: