Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարեն Կարապետյան. Հայաստանի և Չինաստանի փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել

Կարեն Կարապետյան. Հայաստանի և Չինաստանի փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել
18.03.2018 | 22:50

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ բարեմաղթանքներ եմ հղում ՝ վերընտրվելու կապակցությամբ: Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների կառավարությունների ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ հայ-չինական բազմակողմանի համագործակցությունը դեռ զգալի չօգտագործված ներուժ ունի, և այն խորացնելու և զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, ջանքեր գործադրել՝ ի շահ և բարգավաճում մեր երկրների և ժողովուրդների»,- ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում։

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ

†/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ