Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել սուրբ պատարագներին, հանդիպել ծխական խորհրդի և հայ համայնքի անդամների հետ:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր հանրապետության զարգացմանը, Արցախ-Սփյուռք կապերին և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր: Բակո Սահակյանը կարևորել է վաշինգտոնահայ համայնքի դերն ու նշանակությունը Սփյուռքում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար: