Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
19.03.2018 | 23:10

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելով Վլադիմիր Պուտինին նրան հաջողություններ է մաղթել երկրի արդիականացման գործում:

Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո, Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հաղորդել է, որ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին հաջողություն է մաղթել Ռուսաստանի քաղաքական, ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական արդիականացման գործում: Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի իրավիճակի և Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ