ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կատակել է Ճապոնիայի կլիմային «ռուսական միջամտության» թեմայով` Facebook-ում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Բանակցությունների սկզբում Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն ասել է, որ Լավրովն իր հետ ձյուն է բերել: «Քանի որ մենք չենք միջամտել ձեր ընտրություններին, որոշեցինք միջամտել ձեր եղանակին»,- պատասխանել է Լավրովը: