Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սարկոզին վերադարձել է Նանտեր՝ ցուցմունք տալու համար

Սարկոզին վերադարձել է Նանտեր՝ ցուցմունք տալու համար
21.03.2018 | 23:06

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը երեքշաբթի կալանքի տակ էր վերցվել 2007-ին Լիբիայի կողմից նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով հարցաքննության ենթարկվելու համար, չորեքշաբթի վերադարձել է Նանտեր, որտեղ շարունակելու է ցուցմունքներ տալ, հայտնում է Agence France-Presse-ը:

Անցած գիշեր Սարկոզին անցկացրել Է Փարիզի 16-րդ օկրուգում գտնվող իր տանը: Ֆրանսիայի նախկին նախագահի ավտոմեքենան առավոտյան ժամանել է Նանտեր, որտեղ գտնվում է Կոռուպցիայի, ֆինանսական և հարկային իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչության գրասենյակը: Ֆրանսիայի օրենքների համաձայն, Սարկոզիի նկատմամբ կալանքը կարող է տևել 48 ժամ, հետո նրան կամ պետք Է մեղադրանք առաջադրեն, կամ ազատ արձակեն առանց մեղադրանքներ առաջադրելու:
Նիկոլա Սարկոզին ոստիկանության կողմից բերման է ենթարկվել նախօրեին և հարցաքննության տարվել իր մերձավոր օգնականներից մեկի՝ Բրիս Օրտեֆյոյի հետ, որը նրա նախագահության օրոք մի քանի հանգուցային նախարարական պաշտոններ է զբաղեցրել:

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ