Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շավարշ Քոչարյան. Լավ կլիներ, որ Ադրբեջանն ասեր, թե ինչպես է կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները

Շավարշ Քոչարյան. Լավ կլիներ, որ Ադրբեջանն ասեր, թե ինչպես է կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները
22.03.2018 | 12:31

Կրեատիվ առաջարկություններ արվել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Կրակովում` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, թե Էդվարդ Նալբանդյանի հետ վերջին հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրեատիվ առաջարկներ է հնչեցրել:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Կրակովում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ առաջարկվել է շփման գծում տեղադրել հետաքննության մեխանիզմներ, ընդլայնել ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը: «Կողմերի միջև վստահություն ստեղծելու համար, բանակցային գործընթացը առաջ մղելու համար անհրաժեշտ է, որ չկրակեն, չսադրեն, և այն, ինչ պայմանավորվել ենք Կրակովում, եթե կյանքի կոչվի, անհրաժեշտ պայման է, որ խոսենք բանակցային գործընթացի առաջընթացի մասին»,- նշեց Շավարշ Քոչարյանը:


Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է ադրբեջանական կողմը վերջերս պարբերաբար հայտարարում, որ ինտենսիվ բանակցություններ կսկսվեն ընտրություններից հետո, ԱԳ փոխնախարարն ասաց, որ այն, ինչ հայտարարում է Բաքուն, որևէ կերպ չի առնչվում բանակցային սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին: «Լավ կլիներ, որ Ադրբեջանը խոսեր, թե ինչպես է կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հավելեց Քոչարյանը:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ