Կրեմլում խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել ԶԼՄ-ների շահարկումներին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռանում է: «Եկեք շնորհավորենք Սերգեյ Լավրովին ծննդյան օրվա առթիվ և ուշադրություն չդարձնենք սպեկուլյացիաներին»՝ ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
RTVI հեռուստաալիքը, հղում անելով մի շարք աղբյուրների, հաղորդել էր, որ 2004-ից ԱԳ նախարար Լավրովը չի լինի նոր կառավարության կազմում: Սերգեյ Լավրովը 68-ամյակը տոնել է Տոկիոյում, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով: