Թուրքիան հայտարարում է, թե պատրաստ է ինքնուրույն դուրս մղել քուրդ զինյալներին Սիրիայի հետ սահմանից, եթե չհաջողվի Վաշինգտոնի հետ համաձայնության գալ նրանց Մանբիջից հանելու հարցում: «Եթե մեր գործողությունների ծրագիրը իրականություն չդառնա, մեր միակ տարբերակը կմնա մաքրել ահաբեկիչներին, և սա վերաբերում է ոչ միայն Սիրիային, այլև Իրաքին»,- հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: