Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարտի 1-ին կրակող ցուցարարների տեսանյութ Փաստահավաք խումբը չի տեսել

Մարտի 1-ին կրակող ցուցարարների տեսանյութ Փաստահավաք խումբը չի տեսել
22.03.2018 | 23:50

«Մարտի 1»-ի գործով տեսանյութերը Փաստահավաք խմբին հասանելի են եղել, և մենք չենք տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը»` «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ «Տեսանյութերի մասին, որ խոսում են, այդ ամբողջը մեզ հասանելի է եղել Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում։ Մեր նամակագրության արդյունքում՝ Ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննություն իրականացնող մարմնի տվյալ նյութերին ծանոթանալու, մենք ստացել ենք նյութեր, մանրակրկիտ նայել ենք դրանք, և այնտեղ մենք չենք տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կրակող ցուցարարներին վերաբերող նյութ։ Մենք էլ շատ կուզենայինք տեսնել, հատկապես Փաստահավաք խմբի՝ իշխանությունը ներկայացնող փորձագետները»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց՝ եթե այդպիսի նյութեր լինեին, խումբը քննությունը կսկսեր հենց այդ նյութերից։ «Վստահաբար կարող ենք ասել, որ այդպիսի նյութերը պարզապես բացակայում են, իսկ այսօր, որ հայտարարում է նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, դա ընդամենը լուծում է մեկ խնդիր՝ հեռացնել Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս հարցաքննության կանչելու հնարավորությունը»,- պնդեց Անդրանիկ Քոչարյանը:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ