ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրում է Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Թրամփը դրանով է բացատրել, որ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ: ԱՄՆ նախագահը իր Twitter-ում գրել է. «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին, որ շնորհավորեմ նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ. անցյալում Օբաման նույնպես զանգահարել է նրան: Ֆեյքային լրատվամիջոցները խելագարվել են, քանի որ ցանկանում էին, որ ես քննադատեմ նրան: Նրանք իրավացի չեն: Ռուսաստանի և մյուսների հետ լավ հարաբերություններ ունենալը վատ չէ»,- գրել է Թրամփը:
Նրա համոզմամբ՝ Մոսկվան կարող է Վաշինգտոնին օգնել «լուծելու Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, ՈՒկրաինայի, ԻՊ-ի, Իրանի և նույնիսկ սպառազինությունների վերահաս մրցավազքի հետ կապված խնդիրները»: