«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ո՞վ է լինելու Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը

Ո՞վ է լինելու Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը
23.03.2018 | 16:11

ՀՀԿ-ն չի քննարկել, թե ով է փոխարինելու Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Որևէ քննարկում չի իրականացվել։ Դա ՀՀԿ Գործադիր մարմնի լիազորությունների շրջանակներից վեր է, իրավունք չունենք քննարկել նման հարց»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց՝ թե ով կընտրվի վարչապետ, կներկայացնի ՀՀ նորընտիր նախագահին, նա էլ կներկայացնի անունը:

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ