Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շարմազանովը խորհուրդ է տալիս չմեկնաբանել Սերժ Սարգսյանի որոշումները

Շարմազանովը խորհուրդ է տալիս չմեկնաբանել Սերժ Սարգսյանի որոշումները
23.03.2018 | 14:12

«Ես երբեք ՀՀ նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումներն ու հրամանագրերը չեմ մեկնաբանել, և որևէ պետական պաշտոնյա, որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանելու գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները»` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե տարօրինակ չէր Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելը այն դեպքում, երբ նա ԶՈՒ շտաբի պետի տեղակալի պաշտոնից հեռացվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով:


Շարմազանովը հավելեց, որ մինչ այս պահը գործող սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մենաշնորհն է՝ ում առաջադրել, ում նշանակել համապատասխան պաշտոնի: «Սա Էդուարդ Շարմազանով քաղաքական գործչի լիազորությունների մեջ չի մտնում։ Ես ոչ իրավունք, ոչ էլ բարոյական իրավունք չունեմ, որ մեկնաբանեմ երկրի նախագահի ու գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները և նույնը խորհուրդ կտամ բոլոր պաշտոնյաներին»,- ասաց նա:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ