Ճապոնիայի հարավում սկսել է ծաղկել սակուրան և սկսվել է Japan Cherry Blossom փառատոնը: Օսակայում ճապոնական բալենին ծաղկած կմնա մինչև ապրիլի սկզբները, հյուսիսային շրջաններում՝ Աոմորիում, Հոկայդոյում, Տոհոկուում, որտեղ ծաղկման շրջանն ավելի ուշ է սկսվում, կավարտվի ապրիլի կեսերին:
Տոկիոյում, որտեղ սակուրան կծաղկի մինչև ապրիլի 6-ը, փառատոնի անցկացման ամենահայտնի վայրը կլինի Սինձուկու-Գյոեն այգին, որտեղ հազարից ավելի ծառեր են աճում: Սակուրան Ճապոնիայի ավանդական ծաղիկն է, որը խորհրդանշում է ուրախության, կյանքի զարթոնքի գաղափարն ու հաճախ արտացոլում է մարդու գոյության կարճատևությունը՝ հավերժության համեմատ: