Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սպասվում են վտանգավոր ուժգնությամբ քամիներ

Սպասվում են վտանգավոր ուժգնությամբ քամիներ
24.03.2018 | 12:15

Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա ցուրտ օդային հոսանքների հետ` գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության վարչության պետ Գագիկ Սուրենյանը։

«Ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնությամբ քամիներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վրկ, հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։ Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ՝ ազգաբնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն»,- նշել է Գագիկ Սուրենյանը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ