Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երևանի ավագանու նիստերը լրագրողների համար կփակվեն

Երևանի ավագանու նիստերը լրագրողների համար կփակվեն
24.03.2018 | 12:18

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի փաթեթը, որում ընդգրկված են բազմաթիվ օրինագծեր` ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝ կողմ էր 63 պատգամավոր, դեմ՝ 26-ը։ Դեմ էին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։ Փաթեթի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ կատարվել են տեխնիկական ու բովանդակային փոփոխություններ։ Բովանդակային փոփոխություններից Հարությունյանն առանձնացրեց Երևանի ավագանու նիստերի լուսաբանումը` ավագանու նիստերը այսուհետև կլուսաբանվեն ինչպես ԱԺ նիստերը։


«ԱԺ-ի պարագայում դահլիճում աշխատանքը առավել արդյունավետ է. մեր աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները։ Յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել կատարել իր աշխատանքը։ Եվ այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում կից սրահում և լրագրողները կարող են ոչ միայն տեսնել, այլև ձայնագրել այս նիստի ընթացքը, կարծում եմ, իրենց շատ ավելի լայն հնարավորություն է տալիս պատշաճ կատարելու աշխատանքը։ Մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ։ Նույն դրույթը ամրագրվում է Երևանի ավագանու նիստերի լուսաբանման պարագայում»,- հայտարարեց Հարությունյանը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ կառավարության կողմից մեծ փաթեթում օրենքի նախագծեր են բերվում, որ պատգամավորները չկարողանան հասցնեն կարդալ ու կարծիքներ ներկայացնել։


«Դա անընդունելի է և որևէ կապ չունի կառավարության կառուցվածքի հետ ու կապված է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածի հետ»,- նկատեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ լրագրողների իրավունքներն են սահմանափակվում ներկայացված փաթեթով։ Արձագանքելով Մարուքյանին՝ Հարությունյանը ասաց. «Շատ հաճախ բարի նպատակներով է սալապատված դժոխքի ճանապարհը։ Ես հասկանում եմ, որ ձեր նպատակը բարի է, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ նպատակը կյանքի կոչելու պարագայում ստիպված կլինենք մեր թշնամուն տալ մի տեղեկատվություն, որը, չեմ կարծում, թե պատշաճ է»։
Անդրադառնալով լրագրողների իրավունքների սահմանափակելուն` Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքն այդ կարծիքին չէ. «Եթե դուք կարծում եք, որ նրանց աշխատանքը սահմանափակված է, առնվազն բերեք մի փաստ, թե ինչու են նրանք զրկված պատշաճ ձևով, ազատ լուսաբանելու ԱԺ աշխատանքը։ Այն, ինչ առաջարկվում է այս նախագծով, կրկնում է ԱԺ-ի մոդելը, որևէ մեկ միլիմետր նահանջ չկա։ Ընդամենն առաջարկում ենք նույն մոդելը կիրառել Երևանի ավագանու պարագայում»։

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ