ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բյուջեն ընդունել է մինչև 2018-ի սեպտեմբերի 30, երբ ավարտվում է ընթացիկ ֆինանսական տարին, հայտնում է NBC-ին: Բյուջեի նախագիծը ստացել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությունը:
Բյուջեին կողմ է քվեարկել 65 սենատոր, դեմ` 32: Հիմա ֆինանսական հիմնական օրենքը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը` մինչև ուրբաթ օրվա ավարտ, այլապես դաշնային կառավարությունն առանց ֆինանսավորման կմնա:
1,3 տրլն ծավալով բյուջեն նախատեսում է պաշտպանական ծախսերի աճ 80 մլրդ-ով՝ սա 1,5 տասնամյակում ռազմական ծախսերի ամենախոշոր մեծացումն է: