Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գևորգ Կոստանյան. Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ մեծ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն

Գևորգ Կոստանյան. Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ մեծ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն
24.03.2018 | 12:20

Կառավարության կառուցվածքի մասին օրենքն ու հարակից օրինագծերի փաթեթն իր ամբողջության մեջ կազմում է պետական ապարատի գործունեության հիմքը` ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ պետիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Օրենքների նախագծերի փաթեթը, ըստ Կոստանյանի, ամբողջ պետական ապարատը դարձնում է «քաղաքական պատասխանատվության և պառլամետական վերահսկողության օբյեկտ»։ «Ցանկացած պարագայում մենք ունենում ենք քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն և վարչապետի պաշտոն։ Հասարակության մեջ շատ են խոսում, որ այս համակարգով ստեղծում ենք սուպերվարչապետի ինստիտուտ։ Բայց, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ շատերը համաձայն չեն, որ երբ մարդու վրա դնում ես պարտավորություններ, դու ոչ թե իր իրավունքներն ես ավելացնում, այլ պատասխանատվությունն ես մեծացնում։ Այդ տեսանկյունից մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ստեղծում ենք քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող իր ժողովրդի, իր պառլամենտի առաջ ունեցող վարչապետի պաշտոն»,- հայտարարեց Կոստանյանը։ Օրինագծով` վարչապետի ենթակայությամբ են գործելու ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊՊԾ-ն։

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ