Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ ՎՈՒԱՄ-ից

Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ ՎՈՒԱՄ-ից
24.03.2018 | 12:25

Ադրբեջանը չի պատրաստվում լքել ՎՈՒԱՄ-ը (Վրաստան-ՈՒկրաինա-Ադրբեջան-Մոլդովա)` haqqin.az-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալթայ Էֆենդիևը: Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ՎՈՒԱՄ-ից, այլև ակտիվորեն մասնակցում է կազմակերպության աշխատանքներին: Էֆենդիևն ասել է, որ Բաքվի՝ կազմակերպությունից դուրս գալու լուրերը տարածվել են այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չէր հրավիրվել ՎՈՒԱՄ-ի խորհրդարանականների վերջին հանդիպմանը Քիշնևում: Նա նշել է, որ այս հանդիպումն անցկացվել է կազմակերպության շրջանակներից դուրս:


«Քիշնևում հավաքվել էին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների պատգամավորները, որոնց մեջ Ադրբեջանը չկա: Մինչդեռ Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում է ՎՈՒԱՄ-ի խորհրդարանական վեհաժողովին և երբեք չի բարձրացրել այդ ձևաչափից դուրս գալու հարցը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ