Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանում կարծում են, որ Բելառուսի նախագահը գաղտնի առաջարկ է բերել երկիր

Վրաստանում կարծում են, որ Բելառուսի նախագահը գաղտնի առաջարկ է բերել երկիր
24.03.2018 | 12:26

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտում է այցը Վրաստան, որտեղ բանակցել է Գիորգի Մարգվելաշվիլու, Գիորգի Կվիրիկաշվիլու հետ, հանդիպել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ, գրում է Независимая Газета-ն:

Թբիլիսի այցից առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ բելառուսա-վրացական հարաբերություններն անհրաժեշտ է լրացնել իրական կոնկրետ բովանդակությամբ: Իր այցից հետո Բելառուսի նախագահն այդ առնչությամբ քիչ բողոքներ պետք է ունենա: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել Վրաստանում արտադրվող ապրանքների և մթերքների գրեթե ամբողջ տեսականու Բելառուս մատակարարումների մասին, դրա համար արդեն ստեղծվել է հատուկ ընկերություն: Վրաստան կմատակարարվեն բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի խոշոր խմբաքանակներ:
Վրաստանում, սակայն, շատերի մեջ հարց է առաջացել, թե որն է Լուկաշենկոյի այցի պատճառը՝ նկատի ունենալով քաղաքական մասը: Քաղաքական դրդապատճառի մասին, եթե այն եղել է, հայտնի կդառնա ավելի ուշ: Մոտավորապես այնպես, ինչպես 2015-ին Թբիլիսի Բելառուսի նախագահի նախորդ այցից հետո: Այդ ժամանակ նա խորհուրդ էր տվել ընդունող կողմին դիտարկել ԵԱՏՄ-ն և չմերժել:

Այժմ ավելի շատ հիմնավորումներ կան ենթադրությունների համար, որ Լուկաշենկոն Վրաստան է ժամանել ոչ միայն տնտեսական խնդիրներ լուծելու համար, այլև նմանատիպ առաջարկ է բերել: Վերջերս Ռուսաստանի հասցեին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությունը գնահատել են որպես հարաբերությունների կարգավորման կոչ: Վրաստանի վարչապետը մարտի 9-ին բաց նամակ էր հղել Ռուսաստանի իշխանություններին` ընդգծելով Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների վերականգնման բարդությունները՝ հիշեցնելով 2008-ին Հարավային Օսիայում զինված հակամարտության մասին։ Նա կոչ է արել Կրեմլին համատեղ քայլեր ձեռնարկել բարդ իրավիճակը հաղթահարելու համար։

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ