Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պեսկով. Սեփական քաղաքական ծրագրերի համար Պուտինը Սահմանադրություն չի փոխի

Պեսկով. Սեփական քաղաքական ծրագրերի համար Պուտինը Սահմանադրություն չի փոխի
24.03.2018 | 12:41

ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է 76 տոկոսից ավելի ձայն։ Սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող ցուցանիշ է:

Պուտինը հատուկ ուղերձով շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին՝ խոստանալով նպաստել Ռուսաստանի բարգավաճմանն ու նվազեցնել աղքատությունը, պայմաններ ապահովել նոր աշխատատեղերի ստեղծման համար, կարգավորել սոցիալական և բնապահպանական խնդիրները։
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռաշա Թուդեյին» տված հարցազրույցում ասել է, թե Պուտինը զարմացել էր, որ այդքան քվե է ստացել: Ընտրություններից անմիջապես հետո, ուշ երեկոյան պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ նախագահն ասել էր, թե դեռ մտադիր չէ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել։ Սահմանադրությամբ սա նախագահի պաշտոնում վերընտրված Պուտինի պաշտոնավարման վերջին ժամկետն է, և նա չի կարող առաջադրել իր թեկնածությունը 2024-ին: Իսկ 2030-ին Վլադիմիր Պուտինն արդեն 78 տարեկան է լինելու: Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի նպատակը բարեփոխումների իրականացումն է, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների: Սակայն նախագահը մտադիր չէ երկրի հիմնական օրենքը փոխել «հօգուտ սեփական քաղաքական ծրագրերի»: Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը դա չի արել 2008-ին:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ